News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Իսպանիայի մշակույթի նախարարությունը հրապարակել է 5 000 գործերի ցուցակը, որոնք հափշտակել է դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի վարչակարգը, ներառյալ կտավներ, քանդակներ, ոսկերչական իրեր եւ այլն, գրել է The Guardian-ը։

5 126 նմուշների մեծ մասը Ֆրանկոյի ռազմական հեղաշրջումից հետո 1936թ. հուլիսին սկզբում պահվել են հանրապետական կառավարության կողմից։ Բայց քաղաքացիական պատերազմից հետո դրանք վերադարձվել են սեփականատերերին։

Երբ պատերազմն ավարտվել է Ֆրանկոյի հաղթանակով 1939թ., շատ նմուշներ հափշտակվել են եւ ցրվել տարբեր թանգարաններում։

Հետաքննության ընթացքում նախարարությունը նաեւ պարզել է, որ Դեկորատիվ-կիրառական արվեստի ազգային թանգարանում պահվում են մի քանի նմուշներ, որոնք հափշտակվել էին դիլեր եւ հավաքորդ Խոսե Վայսբերգերի հավաքածուից պատերազմի ավարտից հետո։

Ֆրանկոյականները գործերը հափշտակել էին Վայսբերգերի տնից այն բանից հետո, երբ նրան մեղադրել են հանրապետական կառավարության հետ համագործակցության եւ մասոնական ցանցին պատկանելու մեջ։ Թեեւ Վայսբերգերից հետագայում հանվել են բոլոր մեղադրանքները, բոլոր գործերը չէ, որ վերադարձվել են նրան։

Իսպանիայի մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունը հայտնել է, որ այդ ցուցակը վերաբերում է շատ ավելի մեծ թվով գործերի։ «Մենք առաջարկում ենք տարածք, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ մեր պատմությանը։ Մենք նաեւ հնարավորություն ենք ստեղծում վերադարձնելու այն գործերը, որոնք կարելի է նույնականացնել, իրենց օրինական սեփականատերերին»,- ասել է նա։

Նախարարությունում հայտնել են, որ կորսված իրերի վերադարձի մասին հայտարարությունները կդիտարկվեն անհատական կարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ