News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում կստորագրեն անվտանգության երկկողմ համաձայնագիր՝ նվիրված Կիևին ռուսական ներխուժման դեմ պայքարին աջակցմանը, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը,

«Վաղը նախագահ Բայդենը և Նախագահ Զելենսկին կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու մեր ուժեղ աջակցությունն Ուկրաինային ներկայում և ապագայում», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ լրագրողներին ասել է Ջեյք Սալիվանը, որը Բայդենի հետ մեկնել էր Իտալիա։

Նա հավելել է, որ հանդիպումից հետո առաջնորդներն անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն, որում պարզորոշ կարձանագրվի, որ ԱՄՆաջակցությունը դեռ երկար կշարունակվի նաև ապագայում:

 Գործարքն ԱՄՆ-ի ռազմական ուժերի օգտագործման վերաբերյալ որևէ պարտավորություն չի ներառի, փոխարենը կներառի զենքի մատակարարում և օգնություն Ուկրաինային, որին Վաշինգտոնն աջակցել է 2022 թվականի պատերազմի սկսվելուց ի վեր, շեշտել է Սալիվանը: Նա նշել է, որ համաձայնագիրը նման է Ուկրաինայի և 15 այլ դաշնակիցների միջև ստորագրված այլ համաձայնագրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ