News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին դարձյալ բռնացրել են՝ դռնփակ հանդիպման ժամանակ միասեռականներին նկարագրող ծայրահեղ վիրավորական եզրույթ օգտագործելիս։ Դրանից երկու շաբաթ առաջ Վատիկանը ներողություն էր խնդրել՝ նույն վիրավորանքն օգտագործելու համար:

Իտալական ANSA գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Ֆրանցիսկոս I-ն օգտագործել է իտալերեն բառը երեքշաբթի կեսօրին կայացած հանդիպման ժամանակ, որտեղ նա առաջարկել է արվամոլներին ողջունել եկեղեցում, բայց ոչ՝ սեմինարիաներում:

Ենթադրվում է, որ Հռոմի պապն այդ եզրույթն օգտագործել է Սալեզիայի Պապական համալսարանում հռոմեացի հոգևորականների հետ փակ հանդիպման ընթացքում։

Անցյալ ամիս լրատվամիջոցները հայտնել էին, որ Հռոմի պապն օգտագործել է այս արտահայտությունը մայիսի 20-ին եպիսկոպոսների հետ մեկ այլ փակ հանդիպման ժամանակ։ Վատիկանը ստիպված է եղել ներողություն խնդրել նրանցից, ովքեր վիրավորվել են այդ արտահայտությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ