News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ