News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայի մերձակայքի գետում շրջվել է նավը, որում եղել է ավելի քան 270 ուղևոր, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։  չորեքշաբթի դրա մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին։

Դա Կենտրոնական Աֆրիկայի երկրում տեղի ունեցած վերջին մահացու նավի վթարն էր։ Այստեղ բեռնափոխադրողներին հաճախ մեղադրում են գերբեռնվածության համար։ Նման մի միջադեպ էր եղել փետրվարին, երբ գործանրաբեռնված նավի խորտակումից տասնյակ մարդիկ զոհվեցին:

Հայտարարության մեջ նախագահ Ֆելիքս Ցիսեկեդին նշել է, որ տեղական արտադրության նավը շրջվել է երկուշաբթի ուշ երեկոյան Մայ-Նդոմբե նահանգում՝ Կվա գետով նավարկելիս:

Մուշի շրջանի ջրային ռեսուրսների հանձնակատարը Ռեն Մեյքերը հայտնել է, որ 271ուղևոր տեղափոխող նավն ուղևորվում էր Կինշասա, երբ շարժիչը խափանվել է և նավը խորտակվել է։

Ութսունվեց ուղևոր մահացել է, իսկ 185-ին հաջողվել է լողալով հասնել ափ՝ Մուշի քաղաքից մոտ 70 կմ հեռավորության վրա, ասել է Մեյքերը: Ըստ նրա՝ նավակը հարվածել է ափեզրին ու ջախջախվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ