News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի հայտարարել է, որ կդադարեցնի վիճահարույց քվեարկության բարեփոխումները Ֆրանսիայի խաղաղօվկիանոսյան տարածքում՝ Նոր Կալեդոնիայում՝ մի շարք անկարգություններից հետո:

Բնիկ կանակները մտավախություն ունեն, որ բարեփոխումները, որոնք կարող էին փոխել ձայնի իրավունքը, հանգեցնելու էին կանակների հետագա մարգինալացմանը: Խնդիրը վերջին տասնամյակների ընթացքում ամենալայն զանգվածային բռնությունների է հանգեցրել արշիպելագում:

Բռնությունների ալիքը բռնկվել է մայիսի 13-ին՝ ի պատասխան ՝ Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի Սահմանադրությունը փոփոխելու և ընտրական ցուցակները փոխելու Մակրոնի կառավարության փորձերին: Մայիսի 15-ին Ֆրանսիան արտակարգ դրություն հայտարարեց իր խաղաղօվկիանոսյան տարածքում և հարյուրավոր զինվորներ ուղարկեց՝ օգնելու համար ոստիկանությանը ճնշել կրակոցներով, բախումներով, թալանով և հրկիզումներով ուղեցկվող ապստամբությունը:

Նոր Կալեդոնիայում կատաղի թշնամանքի երկու կողմերը՝ անկախության ձգտող բնիկ կանակները և նրանք, ովքոր հավատարիմ էին մնում Ֆրանսիային, բարիկադներ էին կանգնեցրին՝ կա՛մ ապստամբելու իշխանությունների դեմ, կա՛մ պաշտպանելու իրենց տներն ու ունեցվածքը:

«Նոր Կալեդոնիային վերաբերող սահմանադրական օրինագիծը… ես որոշել եմ կասեցնել»,- հայտարարել է Մակրոնը։ -Այս ընթացքում չենք կարող անորոշություն թույլ տալ։ Սա պետք է կասեցվի՝ տեղում երկխոսությանը և կարգուկանոնի լիարժեք վերականգնումը խթանելու համար»։

Ֆրանսիայի կառավարությունն արշիպելագում պարետային ժամը երկարաձգել է մինչև հունիսի 17-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ