News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ուկրաինական անվտանգության ապահովման՝ հինգշաբթի ստորագրված համաձայնագիրը Ուկրաինային կօգնի անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

«Անցյալ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են բոլոր դաշնակիցները, ներառյալ Միացյալ Նահանգները, ասվում էր, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է: Միևնույն ժամանակ դաշնակիցները կկարողանան Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ուղարկել, երբ պայմանները իրականանան, և բոլոր դաշնակիցները տան իրենց համաձայնությունը:

Սալիվանը հիշեցրել է, որ որ երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում նկարագրել է գործընթացը, որը կհանգեցնի այս երկկողմ անվտանգության համաձայնագրին, շեշտել է, որ այսուհետ սա կամուրջ կդառնա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի վերջնական անդամակցության համար:

«Այս կամուրջը ներառում է աջակցություն Ուկրաինային՝ իր կարողությունները ստեղծելիս, որոնք անհրաժեշտ են երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։

Իտալիայում հունիսի 13-ին նախատեսված հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ ՋոԲայդենը անվտանգության համաձայնագիր կստորագրի Վլադիմիր Զելենսկու հետ, որի ժամկետը Ուկրաինայի նախագահի պաշտոնում ավարտվել է մայիսի 21-ի գիշերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ