News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը թաքնվել է Կառավարության շենքում ու հիմա մենք գնալու ենք այնտեղ ու պատասխան պահանջենք այս ապօրինության համար։ Այս մասին Բաղրամյան պողոտայում  հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա նաեւ հայտնեց, որ վաղը առավոտյան  կառավարության նիստ կա, որի  համար առավոտյան 9:00-ից պետք է հավաքվել կառավարության շենքի մոտ: Բագրատ Սրբազանը նաեւ նշեց, որ եթե Փաշինյանը եթե այնտեղ չլինի, նորից հետ էեն վերադառնալու Բաղրամյան պողոտա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ սպասում են բոլոր քաղաքական ուժերի դատապարտող հայտարարություններին այսօրվա տեղի ունեցած ապօրինությունների հետ կապված։

«Նաև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մինչև այսօր գլուխները բարձի տակ էին պահում, ովքեր հավակնություն ունեին իբր երկրում ժողովրդավարության պաշտպաններ լինելու, ովքեր լիուլի օգտվել են այս ժողովրդից, ժամն է ձեզ ցույց տալու, միևնույնն է, չեք կարող թաքնվել»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ