News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի երկրների համար Ուկրաինային զենքի մատակարարումը պարտադիր կդառնա, Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ նման մատակարարումները կհամակարգեն Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հրամանատարական կառույցները՝ գեներալ Քրիստոֆեր Կավոլիի գլխավորությամբ։

«Մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներից վեց ամիս պահանջվեց՝ համաձայնեցնելու համար Ուկրաինային տրամադրվելիք լրացուցիչ օգնությունը: Տտեսնում ենք նաև, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են զենք մատակարարել։ Եթե ​​ դա կամավոր մատակարարումից վերածենք ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորության, , մատակարարումը կդառնա ավելի ծավալուն և հուսալի»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ըստ նրա՝ երբ Կիևին սպառազինության մատակարարումը պարտադիր դառնա, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կսկսեն օգտագործել հրամանատարական կառուցվածքն ու ընդհանուր ֆինանսավորումը։ «Որքան երկար շարունակվի պատերազմը, այնքան մեզ համար ավելի կկարևորվի կանխատեսելիությունը, հաշվետվողականությունը և ծախսերի արդար բաշխումը», - պարզաբանել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ նա պարզաբանել է, որ Հունգարիան չի մասնակցի Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելուն և իր հրահանգիչներին երկիր ուղարկելուն, այլ ներդրումներ կանի ՆԱՏՕ-ի բյուջեում։

Ստոլտենբերգը հավելել է, որ հինգշաբթի՝ հունիսի 13-ին, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները ԱՄՆ-ում անցկացվելիք գագաթնաժողովում կհաստատեն Ուկրաինային տարեկան 40 միլիարդ դոլարի զենք հատկացնելու ծրագիրը։

Իր ելույթի ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարը չի անտեսել միջուկային զենքի կիրառման սպառնալիքները, որոնք պարբերաբար հնչում են Կրեմլից։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հարմարեցնի իր միջուկային հնարավորությունները և Մոսկվայի վտանգավոր հռետորաբանության պայմաններում ցույց տա ՆԱՏՕ-ի միջուկային զսպման արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիևին սպառազինությունների մատակարարումը համակարգող ՆԱՏՕ-ի շտաբը կբացվի սեպտեմբերին
Նա նաև խոստացել է, որ Լոնդոնում կքննարկեն «արևմտյան ժողովրդավարության պաշտպանությունը» ոչ միայն...
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Բայդենի հեռանկարներին կասկածող ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպումներ են անցկացրել Թրամփի ներկայացուցիչների հետ. Bloomberg
Միաժամանակ նրանք հետևում էին Բայդենի ամեն քայլին...
Ամենաշատ