News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու հետեւանքով տուժել է նաեւ Մարտակերտից բռնի տեղահանված 70-ամյա Գալյա Բաղդասարյանը: Նրա դուստրը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մոր վիճակը ծանր է, նրան տեղափոխում են այրվածքաբանության կենտրոն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ