News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու հետեւանքով տուժած քաղաքացիները լրագրողների հետ զրույցում պատմել են, թե ինչ է տեղի ունեցել:

Աշոտ Գրիգորյան անունով արցախցի տղամարդը պատմեց. Ես այգու մեջ եմ եղել, երբ ձեռքս վիրավորվեց դուրս եկա: Մեր թիմակիցներից մեկը վիրավորվեց, գնացի օգնելու, այդ պահին երեք հատ նռնակ եկավ իմ ուղղությամբ: Խորը վնասվածքներ ստացել եմ  ոտքերիս ու ձեռքիս շրջանում: Ես չգիտեմ՝ սրանք ինչ են ուզում, ուզում են հայ ազգին ոչնչացնեն: Հայ մարդը սենց բան չի անի հայի դեմ:

Ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին ամեն ինչ թողնել, գալ Սրբազան հոր կողքը կանգնեն, էս թուրք իշխանություններից ազատվենք: Վաղը Հայաստանն էլ են լուծարելու, ինչպես Արցախը լուծարեցին»:

Հարցին՝ ինչի՞ց սկսվեց բախումը, նա պատասխանեց. «Ինչ-որ մեկը շիշ է շպրտել ոստիկանների վրա, սադրիչ է եղել, ու դրանից սկսվել է: Մենք խելոք կանգնած էինք, միանգամից սկսվեց: Բազմաթիվ մարդկանց, այդ թվում կանանց, բռնեցին, տարան:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Ազգային ժողովից: Նիկոլը թուրք է, իր թիմակիցներն էլ հետը»:

Մեկ այլ տուժած՝ Նորիկ Խաչատրյանն էլ պատմեց. «Ոտքերիս կար են դրել, նորմալ է վիճակս: Մենք երեք հոգով էինք, մի աղջիկ էր, երկուսս տղա էինք: Մենք պողոտայի մեջտեղում էինք կանգնած: Տարբեր տեղերի վրա նռնակ են գցել, մեզ վրա էլ գցեցին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ