News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդլայնման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված 18 ընկերությունների նկատմամբ։ Դրա մասին հայտնել են գերատեսչության կայքում։

Ընկերությունները գրանցված են Թուրքիայի տարբեր քաղաքներում, որոնց մեծ մասը՝ Ստամբուլում։ Ընկերություններ կան Անթալիայից, Կոնիայից, Անկարայից, Բուրսայից։

Ցուցակում ընդգրկված ընկերություններից մի քանիսը զբաղվում են տարբեր ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ։ Պատժամիջոցների թնթարկվածներից երկուսը ծովային նավեր սպասարկող կամ կառուցող նավաշինարական ընկերություններ են: Մի քանի ընկերություններ մատակարարում են արդյունաբերական սարքավորումներ տարբեր նպատակների և բաղադրիչների համար, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտների սպասարկող ստորաբաժանումներ:

Ցուցակում ընդգրկված է նաև բժշկական սարքավորումներ, քիմիական ռեագենտներ և կենսաքիմիայի համար նյութեր մատակարարող ընկերություն։ Ընկերությունների մեծ մասը սև ցուցակում ներառվել է «երկրորդական պատժամիջոցների ռիսկ» բնորոշմամբ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մայիսին պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայում գրանցված 17 ընկերությունների նկատմամբ։ Սահմանափակումների են ենթարկվել միջազգային առևտրով զբաղվող, նյութերի և սարքավորումներ, դրանց թվում՝ էլեկտրոնիկա մատակարարող ընկերություններ։

Պատժամիջոցներ են մտցվել նաև նավթի և գազի ոլորտում ծառայություններ մատուցող, ինչպես նաև ինքնաթիռների ու տիեզերանավերի սպասարկման ու վերանորոգման ոլորտում մասնագիտացած ընկերությունների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ