News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Վնասվածքս, իմ գնահատմամբ, իրականում, ծանր է, ահագին մեծ կտրվածք է, այնպես են հարվածել, որ պրոբացիայի վարչական հսկողության ժապավենը կտրվել, ընկել է: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը, ով եւս լուրջ վնասվածք է ստացել Բաղրամյան պողոտայում ոստիկանության գոևրծողություններից:

«Շտապօգնության մեքենայում ես հասկանաց, որ վնասվածք ունեցողները շատ են: Որ կողմ գլուխս թեքում էի, վիրավորներ էին: Հիվանդանոցում էլ իմ կողքին պառկած կանայք էին վնասվածքներ ունեցել: Եթե իմ ոտքի վնասվածքը մարդու մարմնի այլ հատվածին դիպչեր, օրինակ, վզին, մահացու վնասվածք էր լինելու»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ