News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիրբերետավորների կողմից, առերեւույթ հանցագործություն է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը:

«Չեմ կարծում՝ նրանք իրավունք ունեն ոստիկանի կարգավիճակ կրելու: Այս պահին պարոն Գասպարյանը ազատ է արձակվել, իր նկատմամբ քրեաիրավական գործընթաց չկա: Հակառակն է լինելու, պատասխան են տալու կարմիր բերետավոր կոչվածները:  Ողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու, ողջ գործիքակազմը կիրառելու ենք: Սա լկտիություն է:

Այս պահին գնում ենք մոտակա բժշկական կենտրոն հետազոտվելու: Նախապատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում տանք, այդ թվում գողության: Կարմիրբերետավորները նրա վզի շղթան էլ են գողացել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ