News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի դիմաց ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով NEWS.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանը ոտքի կոտրվածք է ստացել։

Քիչ առաջ այս մասին NEWS.am-ին հայտնել են Առաջին համալսարանական հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել է օպերատորը։ Վազգեն Եթումյանն այս պահին ևս հետազոտություններ է անցնում, ինչից հետո, հավանաբար, կվիրահատվի։

Հիշեցնենք, որ Վազգեն Եթումյանը վնասվածք է ստացել Բաղրամյան պողոտայում աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ ոստիկանական գործողությունների հետեւանքով։ Ոստիկանությունն այսօր՝ հունիսի 12–ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ ԱԺ-ի մոտ, հատուկ միջոցներ է կիրառել Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների դեմ՝ մինչ վարչապետն ԱԺ-ում էր։

Լուսաձայնային նռնակների եւ ծխանռնակների կիրառման հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում լրագրողներ ու օպերատորներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ