News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է  խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։

Հայտարարությանմեջ նաեւ ասվում է. «Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում  լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ