News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Երեւանի հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել վնասվածք ստացած 10 քաղաքացի, որոնցից 2-ը ոստիկաններ են` շատ թեթեւ վնասվածքներով եւ պետք է արդեն դուրս գրվեն:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ամենաբարդը քաղաքացիներից Եսայիի վիճակն է, որն այս վիրահատվում է, հենց հիմա ընթանում է վիրահատությունը: Ունենք նաեւ այլ վիրավորներ, որոնք պայթյունի հետեւանքով վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում եւ պետք է մնան ստացիոնար բուժում: Ոստկանական բիրտ ուժի կիրառման հետեւանքով մենք այս կենտրոնում ունենք 8 քաղաքացի, որոնցից մեկը լուրջ վիրավորում է ստացել»,-ասաց նա:

Աննա Գրիգորյանը նշեց, որ մյուս բժշկական կենտրոններում էլ վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, սակայն բոլոր հոսպիտալացվածներն էլ ոգով ամուր են եւ նրանց միակ մտածմունքը Փաշինյանին հեռացնելն է: Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ