News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Մենք բացարձակ նպատակ եւ ցանկություն չունենք, ո΄չ շենք գրավելու, ո΄չ ոստիկանական շարքեր ճեղքելու, այս անիմաստ պահպանությունը բացարձակ նշանակություն եւ արժեք չունի: Մենք մի թիրախ ունենք, մի նպատակ ու ծրագիր ունենք` դա ստախոսին պատասխանատվության կանչելն է եւ իր հրաժարականը: Այս մասին կառավարության մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Մենք նահանջելու, տեղի տալու հարց չունենք ոչ մի ձեւով, թող ինքը մտածի: Գիշեր կլինի, ցերեկ կլինի, մի օր կլինի, մի մարդ կլինի, թե հազարավոր մարդիկ կլինեն` ինքը թող մտածի: Այսօր դուք ձեր կամքը ցույց եք տվել ժողովուրդ, մարդիկ հույս ունեին, որ դուք այդ նռնակները կնետեն, դուք կփախչեք, բայց հակառակը տեղի ունեցավ»,-ասաց սրբազանը:

Նա շեշտեց՝ այսօրվա գործող ղեկավարը ժողովրդին հանել է ոստիկանների դեմ, ոստիկաններին էլ՝ ժողովրդի դեմ, բայց այդպես այլևս չի շարունակվելու։

«Այսօր ինչ որ տեղի ունեցել է, դա այս մարդու վերջին հանգրվանն է։ Լուսաձայնային նռնակներ նետել, հատուկ միջոցներ գործածել ու՞մ հանդեպ՝ այգում կանգնած մարդկանց հանդեպ։ Գողանալ մարդկանց, ծեծել, ջարդել: Աբրահամ Գասպարյանը սալջարդ ունի և գլխուղեղի ցնցում, տղաներից մեկի ձեռքն է կտրվել։ Այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ ի պաշտպանություն գերագույն ստախոսի, վախկոտի, որն ասել է, թե եթե ուզենար, ինձ իբր «բագաժնիկը» կգցեր, բերել կտար։ Դու մտածի, կեղծավոր, երկրից չփախչելու մասին, «բագաժնիկը» գցող»,- ասաց Բագրատ Սրբազանը։  

Նշենք, որ կառավարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել, այնտեղ է նաեւ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Երթի մասնակիցները որոշ ժամանակ մնալուց հետո կառավարության գլխավոր մասնաշենքի մոտից վերադառնում են Բաղրամյան պողոտա, որտեղ հունիսի 9-ից վրանային ճամբար է տեղադրված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ