News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Ցույցի էինք դուրս եկել հանուն հայրենիքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտից տեղահանված 70-ամյա Գալյա Բաղդասարյանը, ով Ազգային ժողովի հարակից տարածքում ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից ոտքերի այրվածքներ է ստացել։

«Բազմաթիվ վիրավորներ կան բացի ինձնից։ Էդ էլ Նիկոլի պաշտպանած հայրենիքում ենք ապրում։ Մի ոտքս պատռվել է, կար են գցել, մյուսն էլ այրվել է, տանում են Այրվածքաբանական հիվանդանոց»,- ասաց նա։ Կնոջը շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին Այրվածքաբանական կենտրոն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ