News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Այս ստախոսը եւս մի բան է արել, վաղը առավոտյան կառավարության նիստը փոխել է ժամը 9:00-ին: Այս մասին  Բաղրամյան պողոտայում  հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Կախարդ է, չէ կախարդ, մտածում է` ինչպես անի, որ այս ցասումը ցրի: Ես ուզում եմ համոզված լինեմ,որ վաղը մեկ մարդու պես այնտեղ լինենք: Հնարավոր է օրն էլ փոխի:  Նաեւ տեղեկություն ենք ստացել, որ պարեկները խոսել են, որ վաղը առավոտյան երթեւեկելի հատվածը բացելու են: Փորձեք, փորձեք, սա էլ փորձեք 30 արծաթով ծախվածներ»,-ասաց նա` նաեւ կոչ անելով հավաքվել դեսպանատների մոտ:

Բագրատ Սրբազանը նաեւ  հայտարարեց, որ գնում է հիվանդանոցներ` վնասվածք ստացած քաղաքացիներին տեսակցելու: Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը կոչ է արել առավոտյանն հավաքվել կառավարության շենքի մոտ ժամը 9:00-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ