News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ժամանեց Բաղրամյան պողոտա: Այս մասին հայտնում են Սրբազան պայքար տելեգրամյան ալիքում: Նշենք, որ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ  գնում է հիվանդանոց` վիրավորում  ստացած քաղաքացիներին  հանդիպելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ