News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Պետական խուլիգանություն է, մեր պետությունը զավթված է խուլիգանների կողմից՝ տգետ, անբարոյական, լկտի, ցինիկ խուլիգանների կողմից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այսպես մեկնաբանեց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները:

«Խուլիգանն ամեն ինչի ընդունակ է, այնպես որ, իրենք իրենց համապատասխան են գործում, զարմանալու բան չկա: Նրանք  հասարակական կարգ չեն ապահովում, ինչպես իրենք են հայտարարում, այլ ընդամենը մեկ անձի ֆիզիկական գոյությունն են ապահովում։ Էդպես պիտի հիմնավորեն, բոլոր բռնատիրություններն էլ էդպես են հիմնավորում»,- ասաց նա:

Միքայել Սրբազանը նշեց նաև՝ այս ամենը հակառակ ազդեցությունն է ունենալու, ժողովուրդը ավելիշատ է հավաքվելու.

«Ումի՞ց վախենալ՝ վախկոտի՞ց։ Քաջից վախենալն ուրիշ բան է, վախկոտից վախենալը՝ լրիվ խայտառակություն։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի զգալի հատվածը վախկոտից վախեցող է, իսկ մեր առջև վախկոտներ են, ողորմելիներ են։ Իրոք ցավում եմ, որ մեր պետությունը այսօր ներկայացնող մարդկանց տիպված եմ այս մակդիրներով «նախշել», բայց դա է այսօրվա իրականությունը»,- ասաց  նա։

Շիրակի թեմի առաջնորդը առողջություն մաղթեց բոլոր նրանց, ովքեր այսօր տուժել են ոստիկանական բիրտ ուժի գործադրումից ու լուսաձայնային նռնակների կիրառումից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ