News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Մինչեւ նախարար դառնալը ժաննա Անդրեասյանը 2003 թվականից աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ հասարակ օգնականից դառնալով ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2020 թվականին, երբ Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր, նրա աշխատանքի վարձատրությունը կազմում էր 14 մլն 192 հազար դրամ։

Երեք տարի անց՝ 2023 թվականին, նախարարի պաշտոնում Անդրեասյանի աշխատանքի վարձատրությունը կազմում է 19 մլն 722 հազար դրամ՝ 2021 թվականի համամետ աճելով գրեթե 5 մլն դրամով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարագրել է 2011 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Որպես տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոց Անդրեասյանը հայտարարագրել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել հենց 2022 թվականին՝ 7 մլն 168 հազար դրամ արժողությամբ։

Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 5 մլն 370 հազար դրամ. կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։ Ժաննա Անդրեասյանի ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի ներկայացրած հայտարարագրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել. Վահե Հովհաննիսյան
Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը...
Իրականացվել է բարեվարքության տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի խնդիրների գույքագրում
Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում…
«Հրապարակ». ՔՊ-ում ռիսկեր են տեսնում
Թեման դեռ անցած հինգշաբթի էր ՔՊ-ում քննարկվել։ Մինչդեռ, ՔՊ ֆրակցիայի կարծիքով, կառավարության...
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի հաշվետու տարվա...
«Հրապարակ». Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը
Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով...
«Փաստ» . «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»
Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ...
Ամենաշատ