News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ քողարկել: Նրա այցից առաջ շենքում, դրանից դուրս եւ հատկապես նիստերի դահլիճում անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել: Հազարավոր ոստիկաններ պատ էին կազմել ԱԺ շենքի առջեւ, իսկ նրա այցից առաջ անվտանգության 4 աշխատակից դահլիճում հատ-հատ ստուգում էին պատգամավորների աթոռները, սեղաններից հավաքում ջրի շշերը։ Նիստի ողջ ընթացքում 2 աշխատակից նստել էին դահլիճում, չնայած դահլիճում հիմնականում ՔՊ-ական պատգամավորներն էին, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցում բյուջեի կատարողականի քննարկմանը եւ եկավ միայն հարցուպատասխանի ժամանակ:

Փաշինյանը ողջ ընթացքում անհանգիստ շարժումներ էր անում, կողքերը նայում, հեռախոսով անընդհատ գրում եւ ձայնային հաղորդագրություններ ուղարկում՝ հավանաբար, հրահանգներ տալով ենթականերին եւ անվտանգությանը: Իսկ ընդմիջումների ժամանակ, սթրեսը հաղթահարելու միտումով, շրջում էր ԱԺ այգում, որտեղից երեւում էր դրսում հավաքված բազմությունը: Նաեւ այցելել է բուֆետ, շփվել լրագրողների հետ: Իսկ սրբազանի հայտարարած հավաքի ժամին` հարցուպատասխանից առաջ, ԱԱԾ զորք է բերվել խորհրդարան, այդ թվում՝ դիմակավորված աշխատակիցներ:

ԱԺ աշխատակազմն էլ առավոտյան պատգամավորների եւ նրանց օգնականների ելումուտը սահմանափակող որոշում ընդունեց՝ ժամը 2-ից մինչեւ 22:00-ն թույլատրելով ելումուտը միայն Բաղրամյանի մուտքով: Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքը, փաստորեն, անառիկ էին պահել Նիկոլ Փաշինյանի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սրբազան պայքար». Սբ Աննա եկեղեցու բակում այսօր կշարունակենք քննարկել կարևորագույն օրակարգային հարցերը
Օրվա հիմնական բանախոսն Էդգար Ղազարյանն է…
«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են
Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ...
«Հրապարակ». Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը
Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «եւս մեկ անգամ բարձր գնահատելով...
«Ժողովուրդ». Շարունակվում են ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանդիպումները․ ի՞նչ են քննարկում
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո...
«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին...
«Փաստ». «Քվանտում» իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա»
«Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում...
Ամենաշատ