News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հակառակորդների աճող թիվը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, կձգտի ազդել նախագահական ընտրությունների վրա վարձու առեւտրային ընկերությունների եւ գեներատիվ արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործման օգնությամբ, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։

Ինչպես պարբերականին ասել են ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի վարչության ներկայացուցիչները, Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է գալիք ընտրությունների համար։

Նրանց կարծիքով՝ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, քվեարկությունը դիտարկում է որպես ավելի գլոբալ նպատակների հասնելու հնարավորություն՝ թուլացնելու աջակցությունն Ոււկրաինային, խափանելու վստահությունը դեմոկրատական ինստիտուտների եւ առհասարակ ԱՄՆ-ի հանդեպ։

Մոսկվան դրա համար կարող է օգտվել ամերիկյան հասարակության հակասություններից, կարծում են հետախուզությունում։

Իրանը եւս մտադիր է մասնակցել այդ գործընթացին, ասում են Bloomberg-ի զրուցակիցները, այն դեպքում, երբ Չինաստանն առայժմ ավելի զգուշավոր դիրքորոշում է զբաղեցնում եւ գիտակցում է ընտրություններին միջամտության հնարավոր հետեւանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ