News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հինգշաբթի բացվող «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում (Իտալիա) կհայտարարի 242 մլն ֆունտ (310 մլն դոլար) Ուկրաինային հատկացնելու մասին, տեղեկացրել է վարչապետի գրասենյակը։

«Գագաթաժողովում վարչապետը կհայտարարի 242 մլն ֆունտ (310 մլն դոլար) Ուկրաինային հատկացնելու մասին, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հումանիտար, էներգետիկ եւ կայունացման հարցերում, ինչպես նաեւ հիմք դրվի ավելի երկարատեւ տնտեսական եւ սոցիալական վերականգնման եւ վերակառուցման համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Դաունինգ սթրիթում հիշեցրել են, որ Մեծ Բրիտանիան մոտ 12,7 մլրդ ֆունտ է հատկացրել Ուկրաինայի ռազմական, հումանիտար եւ տնտեսական աջակցման համար, իսկ որոշ տեսակի սպառազինություններ, այդ թվում Storm Shadow թեւավոր հրթիռներ եւ Challenger 2 մարտական տանկեր, տրամադրել են առաջինը Կիեւի արեւմտյան գորընկերների շարքում։

«Մենք պետք է  անցում կատարենք «որքան կպահանջվի» սկզբունքից «ինչ էլ որ պահանջվի» սկզբունքին, եթե ցանկանում ենք վերջ դնել այս անօրինական պատերազմին»,- ասելէ Ռիշի Սունակը գագաթաժողովի նախօրեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինացիների 32%-ը պատրաստ է տարածքային զիջումների հանուն խաղաղության, 55%-ը դեմ է. հարցում
Այդ թիվը զգալիորեն աճել է 2023 թվականի մայիսից ի վեր...
Ռադան 12-րդ անգամ երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան Ուկրաինայում
Այժմ երկրի ղեկավարը պետք է ստորագրի համապատասխան փաստաթղթերը...
Կրասնոդարում անօդաչու սարքերը հարձակվել են լաստանավի վրա. մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ
Նրա խոսքով, հարձակման հետևանքով տեղի է ունեցել «տեղական» հրդեհ, կրակի տարածման վտանգ չկա...
Հունգարիան կրկին արգելափակել է ԵՄ հիմնադրամի ֆինանսավորումը, որն օգնում է Ուկրաինային զենքով
Բորելի խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով հիվանդանոցների դեմ ռուսական վերջին հարձակումները...
Լատվիան Ուկրաինային 500 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Անցյալ ամառ Ռիգան իր բոլոր ուղղաթիռներն ու «Սթինգեր» հրթիռները տեղափոխեց Կիև...
Ռուսաստանում երկրից հեռացածների պետական ​​բազա կստեղծվի
Այս պահին «բնակչության որոշակի խմբերի շրջանում» նկատվում է ծայրահեղական գաղափարների տարածման միտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ