News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջ է անցնում ներկայիս նախագահ Ջո Բայդենից ընտրողների աջակցության առումով, ինչը, սակայն, հունիսին կրճատվել է նրա «հարազատ» Ֆլորիդայի նահանգում։ Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են չորեքշաբթի Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանում։

Հօգուտ Թրամփի արտահայտվել է հարցվողների 46 տոկոսը, Բայդենին նախընտրել է 42 տոկոսը։ Ապրիլին այդ ցուցանիշները Ֆլորիդայում կազմում էին 50 եւ 42 տոկոս համապատասխանաբար։ Այսպիսով, երկու հավակնորդների միջեւ տարբերությունը կրճատվել է՝ 8 տոկոսային կետից հասնելով 4 տոկոսային կետի։

Թրամփը 2019թ. փոխել է մշտական բնակության վայրը՝ Նյու Յորքից տեղափոխվելով Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաք։ Այստեղ գտնվում է նրա Մար-ա-Լագո նստավայրը։ Թրամփը հաղթել է Ֆլորիդայում ինչպես 2016թ. նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2020թ., թեեւ 2008 եւ 2012թթ. նահանգի բնակիչներն աջակցել էին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամային։

Վիճակագրական վրիպանքը կազմել է 3,3 տոկոսային կետ։ Հարցումն անցկացվել է հունիսի 8-9-ին։ Մասնակցել է Ֆլորիդայի 878 բնակիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ