News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա կառավարության նիստ։

Դեռ երեկ էր Բագրատ Սրբազանը հայտարարել. «Էս վախկոտը վաղվա Կառավարության նիստը փոխել է առավոտյան 9-ին։ Վաղն առավոտյան 9-ին մի մարդու պես լինելու ենք այնտեղ:

Հնարավոր է օրն էլ փոխի:  Նաեւ տեղեկություն ենք ստացել, որ պարեկները խոսել են, որ վաղը առավոտյան երթեւեկելի հատվածը բացելու են: Փորձեք, փորձեք, սա էլ փորձեք 30 արծաթով ծախվածներ»:

Նշենք, որ երեկ կառավարությունը որոշել է իր նիստն անցկացնել ոժ թե ժամը 11-ին, այլ 9-ին՝ հիմնավորելով, որ ԱԺ-ում քննարկվում է 2023-ի բյուջեի նախագիծը եւ կառավարության անդամները պետք է այնտեղ ներկա լինեն:

Այս պահին կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկանական ուժեր կան, որոնք շղթա են կազմել կառավարության շենքի մոտ: Ոստիկանները փակել են նաեւ Մելիք Ադամյան փողոցը, որտեղով կառավարության անդամները մուտք են գործում կառավարության շենք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գևորգ Պապոյանը Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» եւ հնարավոր է լքի նախարարի պաշտոնը
Նախարարությունից մեզ ասացին, որ Քերոբյանի օրոք «լյուբիմչիկների» կառավարում էր` նախարարին մի քանի մոտ...
«Ժողովուրդ». Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում
Գուցե կառավարական լուսանկարիչներից ու օպերատորներից մեկը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին...
«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել
Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու...
«Հրապարակ». Նոր ձեւաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար
Քննարկումների օրակարգում են եղել արցախցիների` Արցախ վերադարձի հետ կապված, ինչպես նաեւ սոցիալական...
«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել
Հիշեցնենք, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ...
«Ժողովուրդ». Օրենքը օրենք մշակողների համար չի գործում. ի՞նչ են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քննարկմանը
Կլոր սեղանի քննարկման կիզակետում էին Հայաստանի ներկա եւ նախկին պաշտոնյաների կողմից ապօրինի ձեռք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ