News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է
Դատավոր Մերի Մոսինյանը 2019 թվականից աշխատանքի է անցել ԱԺ-ում, բարձրացել կարիերայի աստիճաններով...
«Հրապարակ». Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը
Սարուխանյանի «հաղթանակին» նպաստել է նաեւ այն, որ ավագանու հեռացվող անդամներից 2-ն անցնում են...
«Փաստ». Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը
2018 թվականից հետո այս հարթակի հետ սկսեցին որոշակի խնդիրներ առաջանալ. նախ՝ ինքնին հարթակը գտնելը...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա աշխատանքից ազատման պատճառը ոչ միայն շինբարեկարգման ոլորտի...
«Հրապարակ». ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից
Չի նվազել, նույնիսկ ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։ Պատմում են, որ մոտ 20 օր...
«Ժողովուրդ». Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր
«Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ