News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Երեկ ուշ գիշեր իմացել ենք, որ կառավարության նիստի ժամը փոխվել է, չգիտենք էլ՝ լինելու է, թե ոչ։ Երկրում ոչ կառավարություն կա, ոչ էլ ժղովորդին պաշտպանող իշխանություն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը նշեց. «Կառավարություն չկա Հայաստանում։ Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած, տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով, երկիրը վերածել են աղետի»։

Խոսլով նախօրեին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունների մասին, Սրբազանն ասաց. «Երեկ երեկոյան այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, վստահեցնում եմ,  ոչ միայն լուսաձայնային էին,ն նաև բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ, քաղաքացիների վնասվածքները բեկորային են», - ասաց Սրբազանը։ 

Նա հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին հանրահավաք են անելու Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, օրվա ընթացքում քննարկումներ կունենան իրենց հետագա գործողությունների մասին. «Ամբողոջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված,  այս մարդիկ ցույց տվեցին, որ բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանցից 85-ը դուրս է գրվել: Տուժածներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվել է։

Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար
Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի...
«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ...
«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը
Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ...
«Փաստ». Աննա Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞
Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց...
«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ
«Փաստ» թերթի տեղեկություններով, էկոլոգիապես մաքուր մեքենաների անցնելու գործոնից բացի, պաշտոնական...
«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն
Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ