News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Երեք ոստիկան վիրավորվել է ամերիկյան Դիքսոն քաղաքից (Իլինոյիս նահանգ) ոչ հեռու, հրաձգության պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Նրանց տվյալներով՝ ոստիկանները եկել են այն տուն, որտեղից ահազանգ է ստացվել. մարդը սպառնում էր ինքնասպանություն գործել։ Բանակցությունների փորձից հետո նրանք մտել են տուն եւ վիրավորվել կրակոցներից։ Կրակողը վիրավորվել է պատասխան կրակոցով, նա ձերբակալված է։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց բժշկական ուղղաթիռներով։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նա որեւէ տեղեկություն չի ներկայացրել հարձակվողի եւ նրան դրդող պատճառների մասին։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևանում 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, հետո մայրն է իրեն նետել, որ փրկի
Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար...
8 մեքենաների վթարից հետո քաղաքացին կլինիկական մահ էր տարել, արձանագրվել էր նրա մահը, սակայն բժիշկները փրկել են նրան
Պարզվել է Երևանում 8 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը...
27-ամյա կինը դանակահարել է ընկերուհու հայհոյելու պատճառով կից տաղավարից դիտողություն արած տղամարդկանց.նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի...
Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն. «Հետք»
Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ…
Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավոր
Կապանում 28-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է Գեղանուշ գետում․ կա վիրավոր. shamshyan.com 
«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գեղանուշ գետը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ