News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Պատանդների ազատման համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մշտական հրադադարի պահանջն է։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Պարբերականի երկու զրուցակիցները նշել են, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի իշխանություններից պահանջում է հրադադարի երաշխիքներ տրամադրել։ Միեւնույն ժամանակ, իսրայելական կողմը առաջարկել է հաշտություն միայն վեց շաբաթով՝ ենթադրվող գործարքի առաջին փուլի ընթացքում։ Այդ ընթացքում Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը պետք է պայմանավորվեն երկրորդ փուլի պայմանների մասին, որը կներառի մշտական հրադադարը։

Չնայած Իսրայելի առաջարկը հնարավորություն է տալիս հրադադարը երկարացնել վեց շաբաթով՝ բանակցությունները շարունակելու համար, ՀԱՄԱՍ-ում զգուշանում են, որ ժամանակային սահմանափակումը թույլ կտա իսրայելական կողմին պատրվակ գտնել մարտական գործողությունները վերսկսելու եւ գործարքը խափանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը վերահսկի Եգիպտոսի հետ Գազայի սահմանի մոտ գտնվող տարածքը
Գրասենյակը հավելել է, որ «վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել բանակցող թիմերին», որոնք...
Էրդողանը Բայդենի վարչակազմին  Իսրայելի «ռազմական հանցագործությունների» մեղսակից է համարում
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում...
ԱՄՆ-ը Իսրայելին կփոխանցի ռումբերի խմբաքանակ, որոնց մատակարարումն ավելի վաղ դադարեցրել էր. WSJ
Վաշինգտոնը շուտով Իսրայել կուղարկի ռումբերի խմբաքանակ...
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կրակել է սիրիական բանակի թիրախների ուղղությամբ
Իսրայելական բանակը պատասխանատվություն է կրում սիրիական բանակին այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իր․․․
Իսրայելական հարձակման հետևանքով Սիրիայում սպանվել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդի նախկին թիկնապահը
Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ Նասրալլայի նախկին թիկնապահ Ալ-Հաջ Աբու Ալ-Ֆադլ Քառնաբըշը սպանվել է Դամասկոս-Բեյրութ ճանապարհին...
 Սովը տարածվում է Գազայի հատվածով մեկ. ՄԱԿ
Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ թերսնումից առնվազն 33 երեխա է մահացել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ