News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումներին։

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները, նշել, որ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների:

Ի թիվս այլնի, քննարկվել են  հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները։

Իր հերթին Քրիստոֆեր Ջ. Անդերսոնը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ի՞նչը նախկինում թույլ չէր տալիս ԱՄՆ-ին նման առատաձեռնություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ
Արևմուտքի այս անամոթ ոճը ենթադրում է լիակատար անտեսում նրանց շահերի և մտահոգությունների նկատմամբ...
ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունների կապակցությամբ
Ինչպիսի խաղաղ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտյանները, հիմնական խնդիրն ակնհայտ է...
Փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին
Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը...
ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառում Կապանում՝ դեսպան Քվինի Սյունիք կատարած այցի ընթացքում
Ս․թ․ հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Կապանում։ «Հայաստանցիներն...
ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել՝  ՀՀ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ. ԱՄՆ դեսպանը հանդիպել է Վահե Ղազարյանի հետ
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ...
Մհեր Գրիգորյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում հանրային ծառայությունների օպտիմալացման...
Ամենաշատ