News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ավարտեցին իրենց հավաքը կառավարության շենքի դիմաց եւ հիմա Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա:

Հիշեցնենք, որ պողոտան արդեն 4-րդ օրն է, որ փակ է, այնտեղ բազմաթիվ վրաններ են տեղադրված:

Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր ժամը 8-ին հավաք է նախատեսված Բաղրամյան պողոտայում, եւ կոչ արեց բոլորին ներկա լինել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ