News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Թեհրանը փորձարկել է «Սիմորգ» տրանսպորտային ինքնաթիռը՝ հավաքված Իրանի ինքնաթիռաշինական արդյունաբերական ընկերությունում (HESA), հայտնել է երկրի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Մոհամադ Աշթիանին, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

«Այդ ինքնաթիռի փորձարկումներն իրականացվում են Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աջակցությամբ, դրանից հետո «Սիմորգ» ինքնաթիռը կմիանա երկրի ավիապարկին»,- Աշթիանիի խոսքերը մեջբերել է գործակալությունը։

ՊՆ ղեկավարը նշել է, որ ներկայում իրականացվում է նաեւ այդ մոդելի երկրորդ ինքնաթիռի հավաքումը։ Նրա խոսքով՝ «Սիմորգի» ստեղծման խնդիրը պաշտպանության նախարարության առջեւ դրվել է ներկայում հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի կողմից։ Աշթիանին նշել է, որ ինքնաթիռի դետալների մի մասն արտադրվում է Իրանում, մյուս մասի ապահովման համար Թեհրանը համագործակցում է մի շարք արտասահմանյան երկրների հետ։

IRNA գործակալության տեղեկացմամբ՝ «Սիմորգ» տակտիկական տրանսպորտային ինքնաթիռը, որն ունի տուրբոպտուտակային շարժիչ, կարող է ապահովել 530 կիլոմետր/ժամ արագություն, այն նախագծված է մինչեւ 6 տոննա բեռների տեղափոխման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ