News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Սրանք ուզում են  պատրանք ստեղծել, որ մենք շենք ենք գրավում. Բայց մենք նպատակ չունենք դատարկ շենքեր գրավելու: Որեւէ ժամանակ եթե ուզենանք, կարող ենք անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Մեր խնդիրն է, որ այս մարդը գնա, հեռանա։ Երեկ ամենավերջին ցինիկի, լկտիի պես՝ ասել է թե, եթե պետք լիներ իմ հետ հանդիպել, ինձ կգցեր «բագաժնիկը» կբերեր հանդիպման»։

Նա չի հեռանում, որովհետեւ վախ ունի, ինքը գիտի իր հանցանքները, ուրացումները, իր դավաճանությունները, իր ներքին, թաքնախորհուրդ, գաղտնի կնքած գրավոր ու բանավոր համաձայնությունները: Ինքը գիտի՝ ում հրամաններն է կատարում»:

Անդրադառնալով նրան, որ նախօրեին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե Սրբազանը փարաջան հանի, բերման կենթարկվի, նա ասաց. «Արամ Հովհաննիսյանը թող մտածի իր գործարքների մասին, իր, իր որդու, թե ինչ մակադրակ է: Օրը կգա, դա էլ կիմանանք, թե ինչ կերպով է հասել գեներալի ուսաիդր կրելուն»: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ