News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։

Ըստ նրա, ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն ԱԺ-ի վրա։

«Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկվա գործողություններից տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև, միջին ծանրության։  Նա ասաց, որ քաղաքիներից մեկը վիրահատվել է, ձեռքերից մատներից 3 հեռացվել է, ինչի համար ցավում է։

«Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել»,- ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ