News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Ցանկանում եմ արձանագրել, որ երեկ «Հաաստան» խմբակցությունը հանդես էր գալիս տրոյական ձիու կարգավիճակով: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայոկ Կոնջորյանը՝ անդրադառնալով երեկվա դեպքերին:

«Բանն այն է, որ իրենց կողմից իրենց շարժման առաջնորդ հռչակված վեղարով նեռի ներկայացուցիչը, ով երեկ այդ դեպքերից մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում խոսում էր ներքին թշնամիների մասին՝ մատնացույց անելով մեզ, ապա հայատարարում, որ իրենք պիտի մտնեն Ազգային ժողով, և դրանից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինիքի ներկայացուցիչ պատգամավորները, ովքեր դրսում միտումնավոր և նպատակադրված սադրում էին իրավիճակը՝ հրմշտում և բռնություն գործադրում ոստիկանների նկատմամբ և փորձում ժողովրդի հետ ներխուժել Ազգային ժողով, ոչ ոքի համար անակնկալ չի չէ՞, թե ի՞նչ էին ուզում նրանք անել»,- ասաց Կոնջորյանը:

Ապա շարունակելով նկատեց. «Այնուհետև վեղարով առաջնորդի կողմից հայտարարվեց, որ նրանք փնտրում են նաև վարչապետին՝ հաշվեհարդար տեսնելու համար, սա ըստ էության ահաբեկչության փորձի հստակ դրսևորում էր»:

Անդրադառնալով պարտգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, Կոնջորյանն ասաց. «Այն որ Արծվիկ Մինասյանն այստեղ խոսում է մարտի 1 անելու տարօրինակ մղումների մասին, փորձում է ըստ էության կոծկել երեկ Հայաստանում երկրորդ նոյեմբերի 9-ը իրականացնելու իրենց այլանդակ ծրագիրը, երբ այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարվեց: Մենք հիշում ենք, որ նույն նոյեմբերի 9-ի գիշերը՝ նույն խառնամբոխը՝ նույն շեֆերի ուղղորդմամբ փորձում էր գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել, նույն բանը՝ նույն խոսույթով, նույն ղեկավար կազմի միջոցով տեղի էր ունենում երեկ և փորձ էր արվում ՀՀ-ում իրագործել 2-րդ նոյեմբերի 9-ը, իսկ հաջողության պարագայում երկորդ «Հոկտեմբերի 27»:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների երեկվա վարքին ու սադրանքներին Կոնջորյանը նկատեց՝ որ «Հայաստան» դաշինքը նոր Նաիրի Հունանյանի տրոյական ձին էր՝ ԱԺ-ում նստած. «Եվ իրենք նպատակաուղղված կերպով իրենց պատգամավորներին ուղարկել էին դուրս, որպեսզի այնտեղ իրավիճակը սադրեն, առաջին սադրանքը իրագործել են ըստ էության «Հայաստան», և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնք փորձում էին տաքացնել ժողովրդին և հարձակում գործել խորհրդարանի վրա, սա ոչ այն ինչ է քան ահաբեկչության փորձ:

ՀՀ իրավապահ մաիմինները երեկ կանխել են Հայաստանում 2-րդ Հոկտեմբերի 27-ը, կանխել են ՀՀ-ում երկրորդ պետության գլխատումը, ՀՀ-ն գուբեռնիա դարձնելու նպատակաուղղված ծրագիրը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

Տպել
Ամենաշատ