News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը


Ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունները մի շարք դեպքերում հակասում են կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրին, ուրեմն կառավարությունը պետք է հրաժարական տա, եւ սրա համար բերում են մի քանի կոնկրետ օրինակներ: Այս մասին ն հայտարարեց այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում:

«Օրինակ, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, օրինակ, ԼՂ-ի շուրջ եւ նրա կարգավիճակի հետ կապված հարցը, որոնց մասին անդրադարձ կա այդ ծրագրում: Ինչո՞ւ մենք համաձայն չենք ընդդիմության պնդումների հետ: Ի՞նչ ենք մենք գրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ կառավարության ծրագրում: Մեջբերում եմ. «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային ու փաստաթղթային բազայի հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման  ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի ու կսպասարկի անդամ պետություների շահերը եւ համատեղ նպտակները»: Այսինքն գրել ենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք եւ պետք է գնանք այդ հարցերի պատասխանները ստանալու հետեւից:

Սա ի դեպ գրել ենք 2021-ին ամռանը, մի միջավայրում, երբ արդեն տեղի էր ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: Իսկ դրանից առաջ ՀԱՊԿ-ից ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության եւ դաշնակիցների համար:

Բայց արդեն այդ պահին, մայիսի 12-ի ներխուժմանը չէր հետեւել ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրգրում մենք շատ նրբորեն կասկածի տակ էինք դրել ՀԱՊԿ-ի առնվազն արդյունավետության հարցը»,-ասաց Փաշինյանը:

Նա շարունակեց, որ ավելի ուշ հասկացել են, որ ՀԱՊԿ-ը, որի պարտկանություններից է ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը,  հրաժարվում է կատարել իր պարտականությունները. «2022-ի նոյեմբերին ՀԱՊԿ գագաթաժողովում Երեւանում հրաժարվել ենք ստորագրել ՀԱՊԿ այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ շահերին, եւ դա արել ենք ի կատարումն կառավարության ծրագրի:

Այսինքն հիմա ընդդիմության ասածն ի՞նչ է, որ մենք հլու-հնազանդ պետք է ստորագրեինք յն թղթերը, որոնք կառավարության ծրագրին եւ մեր երկրի շահերին չէին համապատասխանո՞ւմ, որոնք կասկածի տակ էին դնում մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությո՞ւնը: Ու որ դա չենք արել, պետք է  հրաժարակա՞ն տանք»,-ասաց վարչապետը:

Նիկոլ  Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. «Մենք կառավարության ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ: Մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք: Երբ դա տեղի կունենա՝  կորոշենք: Հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ինչ-որ խանդին, պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին. Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ...
Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են.  Զատուլին
Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ հրապարակում է այն, ինչ իր ղեկավարի մտքին է...
ՀԱՊԿ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու սեփական արտաքին քաղաքականությունը. գլխավոր քարտուղար
Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենահայտնի գործիքը հավաքական անվտանգությունն է...
Եթե ​​Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն քաշվի. ՀԱՊԿ
Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար...
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը Ալմաթիում նախարարների խորհրդում չի քննարկվել. Լավրով
Նա նշեց, որ ասոցիացիայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի...
Երեւանի հանդեպ բոլոր պարտավորություններն ուժի մեջ են մնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ