News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Մշտական ընտրական մարմնի հրավերով՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանի անդամների և Ռումինիայի տեղական կառավարման մարմինների ընտրությունների միջազգային այցելուների ծրագրին։

Դիտորդական առաքելության շրջանակներում ԿԸՀ պատվիրակության անդամները հանդիպել են Ռումինիայի Մշտական ընտրական մարմնի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հնարավորություն են ունեցել այցելելու ընտրությունների ժամանակահատվածում կազմավորվող Կենտրոնական ընտրական բյուրո։ ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են ընտրական ընթացակարգերի վերաբերյալ քննարկումների, ճեպազրույցների, ինչպես նաև տեղամասերում հետևել են քվեարկության ընթացքին։ 2024 թվականի հունիսի 9-ին Ռումինիայում կայացած ընտրությունների համար ձևավորվել էր 18․955 ընտրական տեղամաս երկրի տարածքում և 915 տեղամաս՝ արտերկրում։ Ռումինիայում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52,42 %-ը, իսկ Եվրոպական խորհրդարանի 720 անդամներից 33-ը ընտրվել են Ռումինիայից։  Միջազգային դիտորդական առաքելության ընթացքում ԿԸՀ նախագահը հնարավորություն է ունեցել հանդիպելու ֆրանկոֆոն երկրների ընտրությունների կառավարման մարմինների ասոցիացիայի (RECEF) նախագահի տեղակալի և քարտուղարության ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում, քննարկելով ԿԸՀ-ի անդամակցության հարցը ասոցացիային, Վահագն Հովակիմյանը  ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը ժողովրդավարության խթանման գործում։

Տպել
Ամենաշատ