News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Երեկ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված վայրագությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական բացատրություն։ Դա հանցանք է, որը  պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Այդ մասին ասվում է ԱԺՄ  նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունում:

«Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը: Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները:

Լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ հարձակումը վկայում է այն մասին, որ այս իշխանության թիրախում հատկապես ազգային մտածողությամբ անհատներն են։

Այն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից, և իր միակ հենարանը մնում են ուժային կառույցները։ Իսկ նման իշխանությունը երկար կյանք չունի։

Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը», -նշվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ