News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Էս ոստիկանական շարքերին նայում եմ, մեղքս գալիս են: Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ի դիմաց, ոստիկաններին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը:

«Ձեզ ամեն անգամ նայելուց, ես ամոթ եմ զգալու, որ դուք ընդհանրապես ծառայություն եք իրականացնում, և ու՞մ եք ծառայում՝ մի հատ ստախոս վախկոտի: Երեկ դուք, էն կարմիրներն ու սևերն էլ իրենց հերթին, վահաններով հարվածել եք կնոջ գլխին, զինվորի հորը: Փորձել եք ձեր հավատարմությունը ցույց տալ, ցույց եք տվել: Ամբողջ կյանքում այդ արյունով թաթախված հացն եք ուտելու»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր ժամը 8-ին հավաք է նախատեսված Բաղրամյան պողոտայում, եւ կոչ արեց բոլորին ներկա լինել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ