News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է  հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, մարդկանց խոշտանգումները։

«Ինչպես մշտապես, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։

Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր վիրավորներին և ազատություն՝ բոլոր ապօրինի կալանավորվածներին»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ