News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Մեկ կիլոգրամ «Հիգասինե կեռաս» տեսակի հատապտուղը Յամագատա պրեֆեկտուրայից Տոկիոյի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 1,45 մլն իեն (մոտ 10 հազար դոլար) գնով, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Հիգասինե քաղաքում, որը հայտնի է ողջ Ճապոնիայում իր կեռասով, այդ հատապտուղն ամենից շատն է աճեցվում։ Քաղաքը ստեղծել է կեռասի սեփական բրենդ, որը համապատասխանում է չափի, գույնի եւ համի խիստ չափորոշիչների։

2023թ. այդ տեսակի մեկ կիլոգրամ կեռասն արժեր 50 հազար իենով (320 դոլար) ավելի էժան։

Յամագատա պրեֆեկտուրան ավանդաբար համարվում է ամենահամեղ կեռասի մատակարարը Ճապոնիայում՝ ապահովելով երկրում արտադրվող հատապտուղների ընդհանուր ծավալի 75 տոկոսը։

Սովորաբար առաջին պտուղները հայտնվում են գարնան վերջին – ամռան սկզբին, բայց կա նաեւ ամանորյա տեսակը, որն աճեցվում է լայնաբերան տակառներում եւ վաճառքի է հանվում տարվա առաջին օրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ