News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Կղերաֆեոդալական էլիտային ասում եմ՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, անզոր եք: Այս մասին ն հայտարարեց այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում:

«Հիմա եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, անզոր եք»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովրդից ծնված ու ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ ընդդիմությունն ուղղակի անզոր է։

«Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ