News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


2020 թվականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները փոխեցին  «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածի մասին առնվազն իմ պատկերացումները: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ վերջին շրջանի հայտարարությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձերը կղերաֆեոդալական  էլիտան համախմբելու, ինչպես նաեւ մի շարք հայտարարություններ ի ցույց են դնում, որ այդ հոդվածն իրականում ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս: Ինչո՞ւ, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել, թե իրենք չեն ասել, թե ԼՂ անկախությունն անհնար է: Սա կղերաֆեոդալական խաբեության մաս է միանշանակ ու աներկբա»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ