News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին ն հայտարարեց այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում:

Ըստ նրա՝ խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ պետություն չի կարելի կառուցել․ «Ես՝ որպես չորս քրեակատարողական հիմնարկներում մեկ տարի 11 ամիս անցկացրած մարդ, ասեմ, որ այնտեղ գտնվող շատ մարդկանց հետ կան շատ պատմություններ, անձնական, անձնական ողբերգությունների պատմություններ, որոնք կարող են խղճմտանք առաջացնել, և որոնց վրա կարելի է նույնիսկ լացել, բայց մենք պետք է ընտրություն կատարենք՝ մենք ուզո՞ւմ ենք լացել, թե՞ ուզում ենք պետություն կառուցել»։

Նրա դիտարկմամբ՝ այդ ընտրությունը Հայաստանը կատարել է հօգուտ լացելու, որովհետև ամեն դեպքի տակ կա մի պատմություն, որը մեծ հաշվով կարող է լացացնել, բայց հաջորդ ընտրությունը պարզ է։

«Մենք չենք լինի թույլ իշխանություն, կլինենք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև դա աղետ է պետության համար։ Մենք լեգիտիմության և օրենքի ու օրինականության ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետությանը, հանրությանը, ժողովրդավարությանը, անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար և սրանում հույս ունեմ, որ տարընթերցում չկա»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ