News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Կառավարության հրաժարականի բոլոր հիմքերը նկարագրված են Սահմանադրության մեջ. Գրված է, թե որ դեպքում է երկրում կառավարություն փոխվում, և այդ հիմքերի մեջ բացակայում է այն, ինչ փորձում է հիմնավորել ընդդիմությունը: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին՝ մինչ 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն անցնելը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով Մայր օրենքը:

«Նման դեպք չկա նկարագրված Սահմանադրության մեջ, ու սա տրամաբանական է, որովհետև եթե, օրինակ, Կառավարության ծրագրում գրված է Հայաստան-Բելառուս հարաբերությունների բարելավում, դա նշանակում է, որ եթե ընդդիմության տրամաբանությամբ առաջնորդվենք, Բելառուսը կարող է որոշել Հայաստանի կառավարության ճակատագիրը: Օրինակ՝ ասի, թե Հայաստանի Կառավարությունը դուրս չի գալիս, չբարելավեմ հարաբերությունները, այլ ընդհակառակը՝ վատացնեմ հարաբերությունները Հայաստանի հետ և դրանով հասնեմ կառավարության փոփոխության»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այն մեկնաբանությունը, որ անում է ընդդիմությունը, դա նշանակում է երկրի ինքնիշխանության, անկախության և կայունության խաթարում: Դա նշանակում է այս օրինակով որևէ օտար երկրի տալ գործուն՝ 100 տոկոսանոց լծակ, որ երբ ցանկանա, երկրում կառավարություն փոխի:

«Սա՞ է իրենց տրամաբանությունը: Չեմ զարմանում, որովհետև իրենց տրամաբանությունը հակապետական է, հակաինքնիշխանական է, հակաժողովրդավարական է»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ Կառավարությունը նույնկերպ սկզբունքայնորեն գործել է ԼՂ-ի ինքնորոշման և կարգավիճակի հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ