News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանի հարակից այգում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում 100-ից ավելի խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, առաջին վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։ Այդ մասին ասվում է «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միության հայտարարությունում:

«Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ քայլերի առաջին պատասխանատուն քաղաքական և հոգեբանական հիստերիայի մեջ գտնվող Հայաստանի օրվա իշխանություններն են, վարչապետ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության ղեկավարությունը։

Խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով քաղաքացիներին հարվածելը, առևանգելը ևսմեկ անգամ ապացուցում են, որ 2018 թ․ ՀՀ իշխանության բերված և ժողովրդի վստահությունը սպառած «հարբեցող ծաղրածուն» պատրաստ է ցանկացած քայլի, միայն թե իշխանությունը պահի։

«Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամհաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակհենարանը ոստիկանական ուժերն են։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ է անում ոստիկանությանը վերջնականապես չդառնալ թուրք-ադրբեջանական տանդեմին հլու հնազանդ ծառայող և կամակատար իշխանությունների ձեռքի գործիքը։

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը միակն է․ քանի դեռ Փաշինյան  Նիկոլը վերջնականապես չի ընկել հոգեխանգարմունքի մեջ և չի արձակել «ինքնաոչնչացման» հրաման, ստիպել վերջինիս անհապաղ հրաժարվել կատարելու Վարչապետի պարտականությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը և ՀՀ Կառավարության անդամները այսօր կանգնած են իրենց համար ճակատագրական ընտրության առջև․ կամ ստիպում են Փաշինյան Նիկոլին տալ հրաժարական կամ էլ վերջինիս հետ կիսելու են ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների ամբողջ պատասխանատվությունը, դրանից բխող բոլորհետևանքներով։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին պատասխանատու կերպով վերաբերվել Հայաստանում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ոտնահարմանը, ոստիկանության կողմից իրականացվող անհամաչափ բռնություններին և հանդես գալ համապատասպան դատապարտող գնահատականներով»,- նշվում է հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ