News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ո՞վ չնկատեց, թե ԱԺ թիվ մեկ ամբիոնից ինչպես խրախուսվեցին «բարեփոխված» ոստիկանների գործողությունները: Ավելին, պարզվեց՝ 3 միլիոն վարչապետերից այսօր միայն ոստիկաններն են «վարչապետեր»։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞ւմ համար էր նորություն, որ փողոցով իշխանության եկածները լուսաձայնային նռնակներ կնետեն խաղաղ ցուցարարների վրա, հակադրոնային հրացաններ կկիրառեն Երևանի կենտրոնում ու դեռ ինչեր, ինչեր... Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը:

Ոչ միայն այսօր, այլև այս ամբողջ ընթացքում՝ Կիրանցից մինչև Երևան, դատապարտել և դատապարտում եմ «բարեփոխված» ոստիկանների հակաժողովրդական վարքագիծը։

Ապօրինի և անհիմն ձերբակալություններ, անհամաչափ և բիրտ ուժի, բռնությունների կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ երեկ արդեն պարզապես ջարդ, ՀՀ քաղաքացու ջարդ...

Մի՞թե չեք տեսնում, որ որքան բարձր եք գոռում լեգիտիմության մասին, այնքան հեռվացել եք ժողովրդից:

Որքան բուռն եք ծափահարում, այնքան արագ եք գահավիժում։

Ուզեք թե չուզեք, տեսնեք թե չտեսնեք, լեգիտիմության բումերանգը վաղուց ձեր դեմ է պտտվել…

Ձեր ու ժողովրդի շփման գիծն այժմ մի հաստ փշալարով է անցնում: Դուք ավելի, քան որևէ մեկը, պետք է լավ հիշեք, թե ժողովուրդն ինչպես է վարվում, երբ նրան խաբում են, ծաղրում են, ծեծում են և համոզում, որ արժանի էին ծեծի:

Այ հիմա ծափ տվե՛ք...

Հ.Գ. Չեմ դադարելու հարցնել. ժողովրդավարության ջատագով տեղական և միջազգային կառույցնե՛ր, բա ու՞ր են ձեր կոչնակները, ե՞րբ եք հանդես գալու «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները դատապարտող հայտարարություններով»։

Տպել
Ամենաշատ